Երևանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկերների հետ համատեղ կընտրի ԱԷԿ-ի նոր օպտիմալ տարբերակ. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20250925/erevany-magate-i-ev-gvortsynkerneri-het-hamategh-kyntri-aek-i-nvor-optimal-tarberak-pashinjan-93889535.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Правительство Армении утвердило политику сохранения атомной электростанции – Пашинян

Sputnik Արմենիա

Правительство Армении утвердило политику сохранения атомной электростанции – Пашинян

2025-09-25T19:42+0400

true

PT3M28S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93887861_279:0:1719:1080_1920x0_80_0_0_c73839370638a5ea5ce31ea078e71035.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), մոսկվա, մագատէ, համաժողով, տեսանյութեր, տեսանյութ, видео

նիկոլ փաշինյան, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), մոսկվա, մագատէ, համաժողով, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ սերտ համագործակցությամբ կորոշի, թե որն է փոխարինման օպտիմալ տարբերակ ՀԱԷԿ–ի համար, որի շահագործման ժամկետը լրանում է 2036 թվականին: Այս մասին Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ միջուկային էներգետիկան առանցքային դեր է խաղում կայուն և մաքուր էներգամատակարարմանապահովման գործում՝ նպաստելով ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազեցմանը և ցածր ածխաջրերի զարգացմանը: Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության լայն կիրառումը հանգեցնում են էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի։ Սա, իր հերթին, մեծացնում է միջուկային էներգիայի՝ որպես կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրի նշանակությունը:

Միաժամանակ, Հայաստանի վարչապետի կարծիքով, անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել միջուկային անվտանգության ապահովման համար։ Հայաստանը լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններինևվերահաստատում է իր հավատարմությունըչտարածման միջազգային ռեժիմի չափանիշներին և սկզբունքներին:

«Հաշվի առնելով այս նկատառումները՝ Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱԷԿ-ի՝ որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչի պահպանման քաղաքականությունը։ԱյսօրՀայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 30 %-ն արտադրվում է ԱԷԿ-ում։ Կայանի անվտանգ շահագործումը Հայաստանի կառավարության համար ռազմավարական առաջնահերթությունէ և կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման գործում», – ասել է Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունըիշխանությունների վրա հատուկ պատասխանատվություն է դնում ներկա և ապագա սերունդների առջև: Կառավարությունը, ըստ ՀՀ վարչապետի, գործադրում է բոլոր ջանքերը՝ պահպանելու Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության ամենաբարձր մակարդակը:

Պարբերաբար անցկացվում է ստուգում և գնահատում, և դրանց զեկույցները վկայում են, որ ԱԷԿ-ը շահագործվում է ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին համապատասխան, ինչի վկայությունը միջուկային և ճառագայթային անվտանգության հետ կապված միջադեպերի բացակայությունն է: Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին կայանում իրականացված լայնածավալ արդիականացման հիմքում հենց այդ սկզբունքն է եղել, ինչի շնորհիվ հաջողվել է ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը:

«Այս նախագիծը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլ «Ռոսատոմ» կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների հետ Հայաստանի արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք», – ասել է վարչապետը:

Նրա կարծիքով՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը ամուր հիմք կդնի դրանից հետո նոր էներգաբլոկի սահուն անցման համար, ինչը վերջնանպատակ է:

«Այս համատեքստում Հայաստանը մտադիր է հետագայում ևս սերտ համագործակցություն զարգացնել ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ՝ որոշելու գոյություն ունեցող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ տարբերակը՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը», – ասել է Փաշինյանը:

Նոր էներգետիկ օբյեկտները, որոնք, ըստ նրա, շահագործման կհանձնվեն, կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։Վարչապետը նաև նշել է, որ առաջավոր միջուկային տեխնոլոգիաները կարևոր են գյուղատնտեսության, գիտության, բժշկության, էկոլոգիայի և կրթության ոլորտներում դրանց կիրառման տեսանկյունից:

«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:

Համաժողովին մասնակցում ենատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:

Leave a Comment