Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին կօգնի հաղթահարել պատժամիջոցները. նախագահ

https://arm.sputniknews.ru/20250925/irani-andamakcutjuny-eatm-in-briks-in-ev-shhk-in-kogni-haghtaharel-patzhamijvocnery-nakhagah-93887152.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92527016_131:0:1268:853_1920x0_80_0_0_f3a1b94a79fea112ac8b846e2f99dc06.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, եվրաեռյակ (մեծ բրիտանիա, ֆրանսիա, գերմանիա), միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պատժամիջոցներ

մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, եվրաեռյակ (մեծ բրիտանիա, ֆրանսիա, գերմանիա), միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պատժամիջոցներ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է բանակցություններ վարել Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, որպեսզի խուսափի snapback մեխանիզմի ակտիվացումից:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը կարող է ելք գտնել ցանկացած իրավիճակից նույնիսկ միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում: Նրա խոսքը մեջբերում է նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը։

Իրանը ծնկի չի գա ագրեսորի առաջ․ նախագահ Փեզեշքիանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

Փեզեշքիանի խոսքով՝ հարևան պետությունների հետ երկկողմ կապերից բացի, Իրանը հնարավորություններ ունի այնպիսի միավորումներին անդամակցության շնորհիվ, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ԲՐԻԿՍ-ը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ):

«Պատժամիջոցների վերադարձն, անշուշտ, ցանկալի չէ, բայց դա ճանապարհի վերջը չէ։ Մենք չենք հանձնվի և կկարողանանք հաղթահարել ցանկացած մարտահրավեր՝ հաշվի առնելով մեր ներուժը տարածաշրջանային և համաշխարհային ասպարեզում»,-նշել է Փեզեշքիանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է բանակցություններ վարել Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, որպեսզի խուսափի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից snapback մեխանիզմի ակտիվացումից (պատժամիջոցների վերականգնումից): Իրանի ԱԳՆ-ում նման հայտարարություններն անվանել էին ոչ ադեկվատ՝ հիշեցնելով, որ հունիսին` Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ժամանակ, Իրանի ուղղությամբ հարվածներ են հասցվել: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նաև ավելի վաղ ընդգծել էր, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը երկրին օգուտ չի բերի և կարող է վերածվել վնասի:

Փեզեշքիանն առաջարկել է ԲՐԻԿՍ-ի շրջանակում ստեղծել պատժամիջոցների հակազդման մեխանիզմ

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանը միջուկային զենքի ստեղծման չի ձգտում, իսկ պատժամիջոցների վերականգնման մասին «եվրաեռյակի» նախաձեռնությունը հակասում է միջազգային իրավունքին: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, գործելով ԱՄՆ-ի աջակցությամբ, ձգտում են ճնշում գործադրել Թեհրանի վրա և վերադարձնել 2015 թվականի միջուկային գործարքով չեղարկված սահմանափակումները:

Օգոստոսի 28-ին «եվրաեռյակը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել էր պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին։ Սեպտեմբերի 19-ին Անվտանգության խորհուրդը մերժեց սահմանափակումները չվերականգնելու մասին բանաձևի նախագիծը, ինչը հանգեցնում է դրանց վերադարձին: Սպասվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ից հետո:

Leave a Comment