Ի դեպ, կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 25-ին որոշեց Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժածներին փոխհատուցում տրամադրել։
Վերհիշենք Փաշինյանի մի հետաքրքիր հայտարարություն․ «Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում»։
Ջրհեղեղը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 26-ին։ Անցել է 1 տարի 4 ամիս, բայց բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում գտնվող Հայաստանի քաղաքացիների մի մասը դեռ փոխհատուցում չի ստացել։
Փաշինյանից հետ չէր մնացել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ նշելով․ «Հայաստանում փողի խնդիր չկա»։
Պարզվեց, սակայն, որ փողի խնդիր չունեցող և բարեկեցության ամենաբարձր կետում գտնվող Հայաստանի բյուջեի ծախսերը կատարելու համար հերթական վարկն է պետք։ Եվ ուրեմն, պետական պարտքն ավելացավ ևս 150 մլն եվրոյով ու արդեն անցնում է 14 մլրդ դոլարից։
Ջրհեղեղեից տուժածները դեռ չեն ստացել փոխհատուցում, տուն ու հայրենիք կորցրած արցախցիները զրկվել են աջակցությունից, բյուջեում պակասուրդ է, բայց Հայաստանի իշխանությունները 6 մլն դոլարով Ջենիֆեր Լոպեսի համերգ են կազմակերպում, և միլիոններ են ծախսում սուգ օրերին ֆեստիվառներ անցկացնելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում։