Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաները ԱԺ պատգամավորներին ներկայացրել են կամուրջների վերակառուցման և հիմնանորոգման վերաբերյալ մշակվող ծրագիրը


Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները՝ նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում սեպտեմբերի 25-ին աշխատանքային փակ քննարկում են ունեցել Տնտեսական հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների պատգամավորների հետ։ Այդ մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից:


 


Կոմիտեի պաշտոնյաները ԱԺ պատգամավորներին ներկայացրել են գոյություն ունեցող կամուրջների վերակառուցման և հիմնանորոգման վերաբերյալ կոմիտեի նախաձեռնությամբ մշակվող ծրագիրը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ առաջարկվող միջոցառումներին և առաջնահերթություններին։


 


Դիտարկվել է կամրջային կառուցվածքների բեռնունակության համապատասխանության հարցը ՀՀ տարածքում ներկայումս գործող շինարարական նորմերի պահանջներին։


 


Եղիազար Վարդանյանը և կոմիտեի մասնագետները մանրամասնել են ծրագրով նախատեսվող կամուրջների հետազննության, անձնագրավորման մեթոդաբանությունը։

Leave a Comment