ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ՝ ռազմավարական բնույթի հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ այդ թվում բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսության և ոլորտային համագործակցության ընդլայնման միջոցով«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Ղազախստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն երկկողմ, այլև ավելի լայն՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։
Այս աումով տրանսպորտային և գործարար կապերի զարգացումը մեր օրակարգային առաջնահերթություններից է»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։
Այս համատեքստում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման աշխատանքների շուրջ, այդ թվում՝ TRIPP միջոցով։
Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել առաջիկա երկկողմ բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
—00—ՄԱ