Իր համար սա լավ նորություն է. Ֆլիկը՝ Գավիի վնասվածքի մասին — Armsport.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Գավիի վնասվածքը: Իսպանացի ֆուտբոլիստը մենիսկի վիրահատության պատճառով բաց կթողնի չորսից հինգ ամիս:

«Երբ նման նորություն ես ստանում, կարծում ես, որ դա վատ լուր է, բայց անձամբ նրա համար սա լավ նորություն է: Հիմա մենք գիտենք, թե ինչ անել: Նա 21 տարեկան է, և նրա առջև դեռ երկար կարիերա կա:

Այժմ պետք է կենտրոնանալ, որ նա 100%-ով վերականգնվի և ուժեղ մնա: Նա պետք է պրոֆեսիոնալ լինի, շատ աշխատի: Մենք պետք է սովորեցնենք նրան դա: Նա մեծ սիրտ ունի, շատ էմոցիոնալ է:

Չեմ ասի, թե նա պատրաստ է մեռնել այս ակումբի համար, բայց նա ապրում է նրանով: Թիմի համար սա հեշտ չէ, քանի որ նա մեծ էներգիա է բերում: Մենք բոլորս կօգնենք նրան վերադառնալ լավագույն մարզավիճակին», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS պարբերականը:

Leave a Comment