
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է։ Այսօր մի խումբ հայեր նրա այցի կապակցությամբ բողոքի ցույց են արել՝ վանկարկելով «Նիկո՛լ, թշնամի»։ Պատճառը երկու արքեպիսկոպոսների ձերբակալությունն է և իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները։
Քաղաքացիները հավաքվել էին ՀՀ դեսպանատան մոտ՝ վանկարկելով կարգախոսներ հոգևոր արժեքների ոտնահարման դեմ։