Ձերբակալվածի մոտ սինթետիկ թմրամիջոց է եղել

Հասարակություն

25.09.2025 | 14:13

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արթիկի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք բերել ու պահում է թմրանյութ և այդ պահին գտնվում է Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող քաղաքային աղբանոցի մոտ։

«Հետագա միջոցառումների արդյունքում ժամը 19։10-ին Մուշի խճուղում նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:

Նրա խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար «ՊՎՊ» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, նաև` շագանակագույն հետքերով փայլաթիթեղ։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a Comment