Nvidia-ն պատրաստվում է մինչև 100 միլիարդ դոլար ներդնել OpenAI-ում

Ամերիկյան չիպարտադրող Nvidia Corp.-ը մտադիր է մինչև 100 միլիարդ դոլար ներդնել OpenAI-ում, որը հանդիսանում է ChatGPT չաթբոտի ստեղծողը։

Երկուշաբթի օրը ընկերությունները ստորագրել են համապատասխան հուշագիր՝ ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Այս մասին ասվում է Nvidia-ի մամուլի հաղորդագրությունում։

IDram

Գործընկերությունը նախատեսում է տեղակայել Nvidia-ի համակարգեր OpenAI-ի նոր սերնդի արհեստական բանականության ենթակառուցվածքի համար, որոնց ընդհանուր սպառման հզորությունը կլինի առնվազն 10 ԳՎտ։ Այս համակարգերը կօգտագործվեն արհեստական բանականության մոդելների ուսուցման և գործարկման համար՝ ընկերության «ուժեղ ԱԲ» ստեղծելու ձգտման շրջանակում։

Այդ ենթակառուցվածքը կներառի ինչպես տվյալների մշակման կենտրոններ, այնպես էլ էներգարտադրող հզորություններ։

Սպասվում է, որ համատեղ նախագծի առաջին փուլը կգործարկվի 2026-ի երկրորդ կեսին Vera Rubin հարթակի վրա։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a Comment