«Պահնորդների ծառայությունից օգտվում ենք, որովհետև լավ ենք ճանաչում ձեզ». Արսեն Բաբայան

«Պահնորդների ծառայությունից օգտվում ենք, որովհետև լավ ենք ճանաչում ձեզ». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ օգտվում ենք պահնորդական ծառայությունից՝ զենք պահելու կասկածանքով 5 անգամ պահնորդներին ապօրինի ձերբակալում են: Հետո օրենք են հատուկ փոխում՝ արգելելով պահնորդությունը ուղեկցող մեքենայով: ՆԳ նախարարն ասուլիսում՝ որպես հիմնավորում այդ գործողությունների, պնդում է, թե պահնորդների ուղեկցմամբ խախտվում է հանրային կյանքի հավասարությունը եւ այլն…
Արդեն մի քանի տարի է ձեզ բացատրում ենք, որ պահնորդների ծառայությունից օգտվում ենք այն պարզ պատճառով, որ լավ ենք ճանաչում ձեզ ու ձեր անկարողությունը հանրության անվտանգության ապահովման գործում: Դուք անկարող եք ապահովել մարդկանց անվտանգությունը, ուստի մարդիկ ստիպված են ինքնուրույն եւ սեփական միջոցներով դա անել:
ՆԳ նախարարը դեռ հրաժարական չի տվե՞լ…
Չնայած ուր ա դրանց էդքան արժանապտվություն, որ հրաժարական տան»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան

Leave a Comment