Վերջին 1 օրում առնվազն 70 մարդ է զոհվել Գազայում Իսրայելի գնդակոծությունից. Al Hadath

https://arm.sputniknews.ru/20250924/verjin-1-orum-arnvazn-70-mard-e-zvohvel-gazajum-israjeli-gndakvotsutjunic-al-hadath-93853511.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93846809_193:0:2768:1931_1920x0_80_0_0_b7060b97a0b3b5be841a19d386a21f68.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գազայի հատված, իսրայել, զոհ, գնդակոծություն

գազայի հատված, իսրայել, զոհ, գնդակոծություն

Բաժանորդագրվել

Իսրայելի բանակը օդից ինտենսիվ գնդակոծում է քաղաքը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով այսօրվա ընթացքում առնվազն 70 պաղեստինցի է զոհվել, քաղաքի բժշկական հաստատությունների աշխատանքը սպառնալիքի տակ է վառելիքի մատակարարումների հետաձգման պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքին:

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ անցած օրվա ընթացքում (սեպտեմբերի 23-ին) Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 37 պաղեստինցիների մարմիններ և 175 վիրավոր:

Գազայում վերջին մեկ օրում գրեթե 80 մարդ զոհվել է, 228–ը` վիրավորվել

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերին Գազայում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից մինչ օրս Գազայի հատվածում սպանվել է 65 419 մարդ, վիրավորվել է ավելի քան 167 հազար պաղեստինցի։

Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Իսրայելը չի ընդունում ցեղասպանության մասին զեկույցը` պահանջելով լուծարել ՄԱԿ հանձնաժողովը

Leave a Comment