Փարաքարի հրաձիգը դեռ ազատության մեջ է: Քննչական կոմիտեի խոսնակը «Հայլուր»-ին հայտնել է, որ աղմկահարույց սպանության գործով դեռ որևէ կասկածյալ չկա, ոչ-ոք չի ձերբակալվել: Միևնույն ժամանակ, համացանցում հայտնվել են Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության պահը արձանագրող սարսափազդու կարդերը: Երևում է՝ ինչպես է դիմակավորված, ձեռնոցներով մարդը վազելով մոտենում առանձնատնից դուրս եկած երեք տղամարդկանց, կրակ արձակում, մի փոքր հետ գնում, հետո վերադառնում համոզվելու, որ սպանված է Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը: Փախչելուց առաջ մարդասպանը, կարծես, նաև ինքնաձիգի կոթով հարվածներ է հասցնում իր զոհին: