Փաշինյանի ամենաէմոցիոնալ, կատաղած, հիստերոիդալ վարքը Ռոբերտ Քոչարյանի հետ է կապված․ Ալեն Ղևոնդյան

 

Սեպտեմբերի 23-ի գիշերը իր տան բակում սպանվել է Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկեր, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ ծանր վիրավորվել է։

Այս և այլ մի շարք թեմաների շուրջ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

Անդրադարձել ենք Հայաստանում կրիմինալ իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և ֆեյսբուքյան պոռթկումներին, Եկեղեցու թիրախավորմանը, կոռուպցիոն իրավիճակին, սպասվող ընտրություններին և դրա հիմնական դերակատարներին, ինչպես նաև Հայաստանի ընտրություններում գեոպոլիտիկ դերին։

Առանձնացրել ենք որոշ թեզեր հարցազրույցից․

1․ Առերեսվեցինք իրական Հայաստանի հետ․ հանգամանքը, որ գործ ունենք համայնքի ընդդիմադիր ղեկավարի սպանության հետ՝ դժվար թե խնդիրը կենցաղային մակարդակում լիներ

2․ Այն ծավալի սառը զենք, որն այսօր կա, այդ թվում՝ անչափահասների ձեռքում, Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել

3․ Երեք նախագահների ստվերների հետ իր պայքարը խոսում է այն մասին, որ ինքն ունի խնդիրներ, թերի լինելու կոմպլեքս

4․ Չեմ բացառում, որ ՀՀ գործող վարչապետը կմեղադրի նախկին երեք նախագահներին, որ իրենք առհասարակ Արցախի հարցով զբաղվել են

5․ Հայելու առաջ կանգնելու խնդիր կա, թե ինչ գործ ուներ իր տղան Արցախում

6․ Վաղը-մյուս օր Ալիևը կասի՝ եթե դուք կարծում եք, որ ձեր նախագահներն ագրեսոր են, եկեք միջազգային դատարան ստեղծենք ագրեսորներին պատժելու համար

7․ Ի՞նչ գործ ուներ ԱԱԾ պետը Բաքվում, ի՞նչ խնդիր էր լուծում

8․ Փաշինյանի լեգիտիմությունը հասել է զրոյի, մարդիկ ասում են, որ նա սուտասան է

9․ Հավանաբար կունենանք գերիների վերադարձ ընտրություններից առաջ և դա կլինի նախընտրական շոու, քանի որ գործող վարչապետին գերիները հետաքրքիր են միայն նախընտրական կոնտեքստում

10․ Փաշինյանն իր քայլերը ճշգրտում է Ալիևի հետ, որովհետև Ալիևի համար կարևոր է, որ գործող վարչապետը մնա իշխանության․ այն ամենը, ինչի տակ նա ստորագրել է Ադրբեջանի և Թուրքիայի կենսական շահերի տիրույթում է

11․ Երեք նախագահները գաղափարական, արժեքային տարբեր մոտեցումներ են ունեցել և ունեն, բայց բոլորին մտցնելով մի զամբյուղ՝ սկսում ես հեշտ պիտակավորումներ

12․ Ամենաէմոցիոնալ, կատաղած, հիստերոիդալ վարքը Ռոբերտ Քոչարյանի հետ է կապված

13․ Նախկինների փաթեթի մեջ մտցնում է բոլորին, որպեսզի հեշտ լինի հեղինակազրկելը, պիտակավորելը, բայց նրանք տարբեր մարդիկ են, տարբեր արժեքներով, խնդիրներով և մոտեցումներով

14․ Ինչո՞ւ է հիմնականում թիրախավորում Ռոբերտ Քոչարյանին, որովհետև ինքը Ռուսաստանի հետ կապված ունի մոտեցումներ, որոնք ընդունելի չեն գործող իշխանությունների կողմից․ այսինք՝ բացի անձնականից այստեղ կա նաև գեոպոլիտիկ էլեմենտներ

15․ Պետական և համայնքային ամբողջ աշխատողները տեռորի են ենթարկվելու ընտրությունների ժամանակ

16․ Այս ընտրությունները թե՛ Հայաստանի գոյության համար, թե՛ Փաշինյանի անհատական գոյության տեսանկյունից շատ կենսական են

17․ Այս ընտրությունները իշխանության «բազար» չի, սա Հայաստանի գոյության օրակարգի հետ է կապված

18․ Թուրքիան և Ադրբեջանը ամեն քայլ ձեռնարկելու են, որ Հայաստանում իրավիճակ չփոխվի․ 30 տարի այս երկու պետություններն ուզում են միջանցք և հիմա թղթի վրա միջանցքի հնարավորություն է ստեղծվել․ իրենք ամեն ինչ անելու են, որ վերցնեն

19․ Ընտրությունները լինելու են կոշտ, բազմաթիվ կալանավորումներով․ առաջին մակարդակի մարդիկ ունեն անհանգստանալու առիթ

20․ Փաշինյանն ասում է՝ հաց կերեք, ուրախացեք, գնացեք համերգ, էդ չե՞ք ուզում․ ի՞նչ կապ ունի հայ կլինեք, թե՝ ոչ, քրիստոնյա կլինեք, թե մահմեդական

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment