Բանգկոկի հիվանդանոցի մոտակայքում փլուզումը 50 մետր խորությամբ փոս է առաջացրել. տեսանյութ

Բաժանորդագրվել

Քաղաքի իշխանությունները անվտանգության նկատառումներով փակել են այդ հատվածի երթևեկությունը։ 2 օրով դադարեցվել է հիվանդանոցի աշխատանքը։

Բանգկոկի առաջին հիվանդանոցներից մեկի մոտակայքում փլուզվել է ճանապարհի մի հատվածը՝ առաջացնելով մոտ 30 մետր լայնությամբ և 50 մետր խորությամբ փոս: Այս մասին հայտնում է «Bangkok Post» թերթը։

«Այսօր առավոտյան «Վաջիրա» հիվանդանոցի դիմաց գտնվող Սամսենի փողոցի հատվածը փլուզվել է՝ անմիջապես մետրոյի կայարանի վերևում առաջացնելով մոտ 50 մետր խորությամբ, 30 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ փոս: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», – գրում է թերթը։

Հաղորդվում է, որ փլուզումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: Քաղաքի իշխանությունները անվտանգության նկատառումներով փակել են այդ հատվածի երթևեկությունը։ 2 օրով դադարեցվել է հիվանդանոցի աշխատանքը, տարհանվել է մոտ 3500 հիվանդ: Մերձակա տների բնակիչներին ևս հրահանգվել է լքել իրենց տները։

Նշվում է, որ քաղաքի այդ հատվածը փակվել է մետրոյի նոր կայարանների կառուցման պատճառով: Տեղական իշխանությունների խոսքով՝ գրունտն ընկել է թունելի մեջ, որը հանգեցրել է մոտակա կառույցների փլուզմանը և ջրատար մեծ խողովակի վնասմանը:

Leave a Comment