Ադրբեջանն օկուպացված Արցախի Բերձոր և Սանասար քաղաքներում ազգային արգելոցներ կստեղծի


Միջազգային


Օկուպացված Արցախի Բերձոր և Սանասար քաղաքների տարածքում Ադրբեջանը կստեղծվի երկրորդ նոր ազգային արգելոցը, որը կընդգրկի մոտ 40,000 հեկտար տարածք։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարար Վուգար Քերիմովը՝ շրջակա միջավայրի հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստում։

Նա նշել է, որ մշակվում է 2027-2030 թվականների գործողությունների ծրագիր։ Նրա խոսքով հիմնական խնդիրներից է թափոնների կառավարումը:


Leave a Comment