Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափարը պետք է իրագործել․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ)





Գյումրիում ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական ու մասնագիտական լուծումներ։

Քաղաքականին դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Ինչ մնում է մասնագիտականին, ապա, ինչպես խոստացել էի, դեկտեմբերի 21–ին կազմակերպեցի քննարկում՝ Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ։

Հարգարժան մասնագետների հայտնած տեսակետները շատ ուշագրավ էին, մասնավորապես՝ Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին։ Ազատ տնտեսական գոտու թեմայով շատ է խոսվել, որոշումներ են ընդունվել, բայց սայլը տեղից չի շարժվել։ Կարծում եմ, որ այդ գաղափարը պետք է իրագործել։

Ինքս պատրաստ եմ նպաստել այդ գաղափարի կյանքի կոչմանը։ Խնդիրը համապետական մասշտաբի է, բայց գյումրեցիներս էլ այս մասով անելիքներ ունենք։

Կարեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից
Մանրամասն՝ տեսանյութում: Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/watch/?v=607287755151926
 




Leave a Comment