ՀԲՄ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկած «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» միջազգային բանկային ֆորումի շրջանակներում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Հունական բանկերի ասոցիացիայի միջև։
Հուշագիրը ստորագրեցին ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և և Հունաստանի բանկերի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Խարուլա Ապալագակին։ Ստորագրված հուշագրի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների բանկային ասոցիացիաների միջև՝ միտված կայուն ֆինանսական համակարգի ձևավորմանը և տնտեսական զարգացման խթանմանը։
Երկկողմ հուշագիրը կնպաստի կողմերի միջև փորձի և հնարավորությունների փոխանակմանը, կրթական ծրագրերի համատեղ անցկացմանը և վերապատրաստման ուղղություններով աշխատանքների իրականացմանը։
ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի փոխանցմամբ՝ հուշագիրը կարևոր քայլ է Հայաստանի բանկային համակարգի միջազգային կապերի ընդլայնման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում