Դիմակավոր մարդասպանը դեռ չի գտնվել, Գրիգորյանն ու Աբրահամյանը տեղում մահացել են. քննիչ

«Դիմակավորված անձը իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակնահերթ է արձակել Վոլոդյա Գրիգորյանի և նրա հետ գտնվող ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի և քաղաքացիական անձ՝ Արծրուն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Գրիգորյանն ու Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ երրորդ անձը տեղափոխվել է բժշկական հաստատություն և ստացել բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասաց քննիչը։

Նրա խոսքով՝ դիմակավորված անձը դեռ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Leave a Comment