Էն ո՞վ էր ասում` ՔՊ-ի օրոք դպրոցները քաղաքականացված չեն. Հռիփսիմե Առաքելյան

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Էն ո՞վ էր ասում` ՔՊ-ի օրոք դպրոցները քաղաքականացված չեն

Ալո, ԿԳՄՍ ծյոծ ջան, հլը արի, Էջմիածնի սույն դպրոցը ինքնամոռաց ու գլխիկոր տրվել է Էջմիածնի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտիի քարոզարշավին, մի ծափ, մի ուրախություն: Ի դեպ` քարոզը սկսել են դեռ մարզպետ եղած շրջանից: Հիմա մեկը ինձ թող ասի` սա հանրակրթական դպրոցի ՖԲ է՞ջ է, թե՞ Արգիշտի Մեխակյանի նախընտրական շտաբն է: Իմացա, որ ՔՊ կարկառուն ներկայացուցիչ (ինչքան էլ ուզում ա ՔՊ-ից թռած ման գա, մեկա ՔՊ ա) Արգիշտիի հարազատներն էլ են աշխատում այս դպրոցում: Էս դպրոցի ՖԲ էջը` այստեղ:

Հ.Գ.Հատուկ դպրոցի ղեկավարությանը զգուշացնում եմ` չփորձեք որևէ բան դպրոցի ՖԲ էջից ջնջեք` ամեն ինչ սքրին եմ արել»:

Leave a Comment