Ավտովթար՝ Երևանում. բախվել են 38 համարի ավտոբուսն ու «Mercedes»-ը. վիրավոր կա

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան և Ջրաշեն տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ներսես Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իրենց ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել դաշտում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսում ուղևորներ չեն եղել։ Այն դիսպետչերական կետից դուրս էր եկել երթուղի։ Սպասարկում է Ծարավ Աղբյուրից մինչև Ջրաշեն:

Leave a Comment