Հաղարծին գետն ընկած քաղաքացին հոսպիտալացվել է


Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում քաղաքացին ընկել է գետը: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 


 


Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Հաղարծին գետը։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (մոտ 20 մ)․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Leave a Comment