Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որը ներկայումս այցով գտնվում է Իրանում, հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
Նախարարների կաբինետի հաղորդագրության համաձայն, Շահին Մուստաֆաևը շնորհավորել է Գերագույն խորհրդի քարտուղարին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում։
Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։
Ընդգծվել է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքների, ինչպես նաև Ադրբեջանի և Իրանի կողմից իրականացվող Արաքսի միջանցքի և այլ համատեղ նախագծերի կարևորությունը։