ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հայաստանի բանկային ակտիվները (տրված վարկեր և այլ եկամուտներ) արդեն գերազանցում են երկրի ՀՆԱ-ի 100% -ը։
Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ելույթ ունենալով Հանրապետության բանկերի միության ամենամյա համաժողովում։
Նրա խոսքով, 2000-ականների սկզբին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 20 %։
Նա նշել է, որ անցած տարիների ընթացքում բանկային համակարգում ստեղծվել են այնպիսի կարևոր ինստիտուտներ, ինչպիսիք են ավանդների երաշխավորումը, վարկային բյուրոն, վճարահաշվարկային համակարգը, ինչպես նաև ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը և սպառողների իրավունքների պաշտպանության այլ մեխանիզմներ:
—00—ՄԱ