
Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Առանձին հանդիպման պլաններ չկան, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան խոսել»,- նշել է նա։
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում վաղը կմեկնարկի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Պուտինը հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։
ՀՀ կառավարությունը դեռ պաշտոնապես չի հաստատել, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: