«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն վնասվածք ստանալուց հետո վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում, հայտնում է Sport.es-ը։
Ֆուտբոլիստը սեպտեմբերի 3-ին կայացած մարզման ժամանակ ձախ ոտքի ազդրի վնասվածք է ստացել։ Հաշվի առնելով ֆուտբոլիստի նախկինում ունեցած մկանային խնդիրները, մարզչական շտաբը որոշել է զգույշ լինել և թույլ տալ Բալդեին վերականգնվել՝ առանց փորձելու շտապեցնել գործընթացը։
Հաղորդվում է, որ Բալդեն չի խաղա սեպտեմբերի 25-ին կայանալիք «Օվիեդոյի» դեմ խաղում, և նրա մասնակցությունը սեպտեմբերի 28-ին կայանալիք «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղին նույնպես հարցականի տակ է։
Ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 1-ին Չեմպիոնների Լիգայի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում: