Վաշինգտոնում փորձել են կործանել Թրամփին տեղափոխող ուղղաթիռը


Միջազգային


Կասկածելի տղամարդը փորձել է կործանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխող ուղղաթիռը Վաշինգտոնում՝ օդաչուին կուրացնելով լազերային ցուցիչով։ Այս մասին հաղորդում է NBC News-ն։

Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Գաղտնի ծառայության սպա Դիեգո Սանտյագոն Սահմանադրության պողոտայում նկատել է կասկածելի տղամարդու, որը նայում էր նախագահական ուղղաթիռին։


Պարզվել է Ջեյքոբ Սամուել Վինկլեր անունով տղամարդը կարմիր լազերային ցուցիչն ուղղել է Marine One-ի ուղղությամբ և ակտիվացրել այն», – նշվում է հրատարակության մեջ։


Սանտյագոն ձերբակալել է Վինկլերին՝ խլելով լազերային ցուցիչը նրա ձեռքից և ձերբակալելով։ Խուզարկության ժամանակ կասկածյալի մոտ հայտնաբերվել է նաև դանակ։

Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը պնդել է, որ լազերային ցուցիչն ուղղել է նախագահական ուղղաթիռի վրա, իբր, չիմանալով, որ դա արգելված է։

Տղամարդուն սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում և 250,000 դոլար տուգանք։


Leave a Comment