Նարեկ Մալյանը գրում է. «Սիրելի գաղափարակից ընկերներ, «Արթուն ենք» շարժման համակիրներ, փողոցում ինձ ու Էդգար Ղազարյանին «բա սրա վերջը ե՞րբ ա լինելու» հարցնող քաղաքացիներ.
Սեպտեմբերի 26-ին Ազգային Ժողովում տեղի կունենա ՀՀ ընդդիմադիր դաշտի ամենախոշոր ու ամենաընդլայնված ֆորմատով հանդիպումը:
ԱԺ լսումները վարչապետին անվստահություն հայտնելու մասին են, որի ընթացքում կհնչեցվեն նաև այլ առաջարկներ, եթե այդպիսիք լինեն:
Ընդդիմությունը (իմ հիշելով) առաջին անգամ համախմբման նախադրյալներ է ցույց տալիս միասնական օրակարգի՝ կոնկրետ անելիքի շուրջ:
Բոլորիդ այդ օրը հրավիրում եմ ԱԺ մուտքի մոտ, այնտեղից հետևելու ԱԺ լսումներին և մեր ներկայությամբ հաստատելու օր առաջ իմպիչմենտ սկսելու պահանջը:
Խնդրում եմ տարածել այս գրառումը:
ԱԺ դիմաց սեպտեմբերի 26-ի խաղաղ, միանգամայն օրինական հավաքի մասին Էդգար Ղազարյանը արդեն տեղեկացրել է Երևանի քաղաքապետարան:
Հավաքի պատասխանատուներն են՝
Էդգար Ղազարյանը և ես (Նարեկ Մալյանը)»: