Ռուսաստանի քննչական կոմիտեն ընդունել է «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչական հարձակման քրեական գործով տուժածների միջնորդությունը, որով նրանք խնդրում են բռնագրավել գործարարներ Արազ Աղալարովի և նրա որդու՝ Էմինի գույքն ու ակտիվները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով փաստաբան Իգոր Տրունովին, միջնորդությունը ներկայացվել է, քանի որ հրդեհաշիջման համակարգերը, մուտքի կառավարման համակարգերը և էվակուացիոն ելքի համակարգերը շահագործվում էին, ի թիվս այլ բաների, գործարարներին պատկանող «Կրոկուս» ԲԲԸ-ի կողմից:
«Մենք խնդրում ենք Ռուսաստանի քննչական կոմիտեին անհապաղ միջոցներ ձեռնարկել ակտիվները առգրավելու համար՝ զոհերի՝ հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման իրավունքն ապահովելու համար», – ասվում է միջնորդության մեջ: