Վարչապետը 5 ամսում երկրորդ անգամ Ջրային կոմիտեի պետ է նշանակել – Armenia Today

ՀԱԿ նախկին անդամ, «Հայկական ժամանակ» թերթի նախկին հրատարակիչ Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ղալամքարյանը ՀԱԿ վարչության նախկին անդամ է։ Նա ՀԱԿ-ից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին քննադատական գրառում կատարելուց առաջ, որն ավելի ուշ հեռացրել էր։

Կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանն աշխատանքից ազատվել էր սեպտեմբերին։ Նա պաշտոնավարել էր ընդամենը 4 ամիս։

Հունիսին վարչապետը նոր պետ էր նշանակել նաև ՍԱՏՄ-ում։ Տիգրան Պետրոսյանը նշանակվել էր տեսչական մարմնի ղեկավար՝ նախկին պետ Արմեն Դանիելյանի պաշտոնից ազատումից ու կալանավորումից հետո։

Leave a Comment