Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին

Անցյալ ամիս Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո մենք մտնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատմական դարաշրջան: Այս մասին «Austria Press Agency»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում», — հայտնել է Էլչին Ամիրբեկովը՝ հայտարարելով «ՀՀ գործող Սահմանադրությունից բխող խնդրի» մասին։ «Մասնավորապես, Սահմանադրության նախաբանում կան տարածքային պահանջներ Ղարաբաղի վերաբերյալ»,- նշել է նա։

Ամիրբեկովը կարևոր քայլ է համարել այս ուղղությամբ 43 կիլոմետրանոց ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը, որը կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ։

«Խոսքը միայն Ադրբեջանի երկու մասերի վերամիավորման մասին չէ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միացման մասին է», — ասել է նա՝ մեկնաբանելով նախագիծը, որը, ըստ նրա, ավանդաբար կոչվում է Զանգեզուրի միջանցք, բայց Վաշինգտոնում այն ​​անվանում են «Խաղաղության և բարգավաճման ճանապարհ»։

Leave a Comment