Skill Event Marketing ընկերության Skillbattle սիրված ձևաչափը այս անգամ անցկացվեց շատ ակտուալ՝ ներդրումների թեմայով։ Որտե՞ղ պահել փողերը, ինչպե՞ս ավելի շատ շահույթ ստանալ՝ անշարժ գույքի, թե արժեթղթերի շուկայում։ Երկու փորձագետները ներկայացնում են փաստերը՝ հանդիսատեսը ընտրում։ Միջոցառման այս ձևաչափը ստեղծվել է 2018 թվականին, մինչև օրս կազմակերպվել է 12 բաթլ, որին մասնակցել են 36 բաթլիստ և ավելի քան 2000 մասնակից։ Սքիլբաթլը միշտ ներկայացնում է արդիական ու թեժ թեմաներ։
Skillbattle երկու փորձագետները Mixxup անշարժ գույքի ընկերության տնօրեն Սարգիս Ներսեսյանն ու Freedom Broker Armenia ընկերության ավագ ֆինանսական խորհրդատու Էրիկ Սողոյանն էին։ Բաթլներ անցկացվել են տարբեր թեմաներով, բայց ներդրումներին վերաբերող բաթլն իրականացվում է առաջին անգամ:
Մանրամասները դիտե՛ք ռեպորտաժում
Կարդացե՛ք նաև
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: