Նյու Յորքում ոստիկանությունը սխալմամբ կանգնեցրել է Մակրոնի մեքենան․ նա դուրս է եկել մեքենայից, զանգել Թրամփին

Նյու Յորքում ոստիկանությունը, որը փակել էր ճանապարհները՝ Դոնալդ Թրամփի շարասյանը ճանապարհ տալու համար, սխալմամբ կանգնեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոմեքենան:

 

Ֆրանսիացի առաջնորդը դուրս է եկել մեքենայից, կապ է հաստատել Թրամփի հետ և հումորով խնդրել է «ազատել ճանապարհը»։

 

Մակրոնը ստիպված է եղել մոտ 30 րոպե քայլել։

Leave a Comment