«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, դժգոհություն է հայտնել 2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արդյունքներից։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երկուշաբթի Փարիզում, և մրցանակը տրվել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին։
— Հաջորդ տարին մերն է լինելու, — հայտարարել է Նասրաուին արարողությունից անմիջապես հետո, փոխանցում է Marca-ն։
Ավելի ուշ El Chiringuito-ի հետ զրույցում նա ավելի կտրուկ է արտահայտվել.
— Ես կարծում եմ, որ սա… Չեմ ասի՝ կողոպուտ է, բայց բարոյական վնաս է հասցնում։ Կարծում եմ՝ Լամին Յամալն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է՝ մեծ առավելությամբ։ Ոչ թե այն պատճառով, որ նա իմ որդին է, այլ որովհետև նա իսկապես աշխարհի լավագույնն է։ Իմ կարծիքով, նա ընդհանրապես մրցակիցներ չունի, — նշել է ֆուտբոլիստի հայրը։
Լամին Յամալն արժանացել է «Կոպա» մրցանակին, որը France Football ամսագիրը շնորհում է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (մինչև 21 տարեկան)։