https://arm.sputniknews.ru/20250923/aats-tnoreny-baqu-e-tarel-10-razmageru-anun-vorvonc-hajastann-uzum-e-veradardznel-zlm-93767925.html
ԱԱԾ տնօրենը Բաքու է տարել 10 ռազմագերու անուն, որոնց Հայաստանն ուզում է վերադարձնել. ԶԼՄ
ԱԱԾ տնօրենը Բաքու է տարել 10 ռազմագերու անուն, որոնց Հայաստանն ուզում է վերադարձնել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Բաքու կատարած այցի ընթացքում ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց… 23.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-23T09:45+0400
2025-09-23T09:45+0400
2025-09-23T09:57+0400
բաքու
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
անդրանիկ սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/93010126_0:109:2041:1257_1920x0_80_0_0_ab7c15f9456905ad93976891b967eb6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Բաքու կատարած այցի ընթացքում ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք` երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր վստահելի աղբյուրներին։Նշվում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող և խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման և վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ:Ըստ թերթի աղբյուրի` Անդրանիկ Սիմոնյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջը։
բաքու
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/93010126_111:0:1931:1365_1920x0_80_0_0_285bf59baa0f0281f34642d520bde124.jpg
բաքու, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, անդրանիկ սիմոնյան
բաքու, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, անդրանիկ սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Բաքու կատարած այցի ընթացքում ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք` երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր վստահելի աղբյուրներին։
«Այդ անուններն են. Էրիկ Ղազարյան, Լևոն Բալայան, Դավիթ Ալավերդյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Վասիլի Բեգլարյան, Լյուդվիգ Մկրտչյան, Ալյոշա Խոսրովյան, Գուրգեն Ստեփանյան, Մադաթ Բաբայան»–գրում է թերթը:
Նշվում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող և խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման և վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ:
«Բայց այս 10 հոգուն ազատ արձակելու դիմաց էլ ադրբեջանական կողմը հակընդդեմ ցանկ ու պայմաններ է դրել` պահանջել է ազատ արձակել Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացու` Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին, որոնք, որպես վարձկան ահաբեկիչներ, մասնակցել են 2020 թվականի պատերազմին, բազմաթիվ սպանություններ են իրականացրել հայ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում և 2021 թվականին ցմահ ազատազրկման են դատապարտվել Հայաստանում»,–գրում է «Հրապարակը»։
Ըստ թերթի աղբյուրի` Անդրանիկ Սիմոնյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջը։