Ballon d’Or 2025․ Ուսման Դեմբելեն՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն նվաճել է 2025 թվականի «Ոսկե գնդակը»։

Նախորդ մրցաշրջանում «Պարի Սեն Ժերմենի» կազմում ֆրանսիացին նվաճել է Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը, Ֆրանսիայի Սուպերգավաթը և Չեմպիոնների Լիգան։

Անցյալ մրցաշրջանում մրցանակը նվաճել էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։