24 դեկտեմբերի 2024 – 14:03 AMT
PanARMENIAN.Net – Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն ավագանու նիստում ասել է, որ թեև դատարանը վճիռ է կայացրել և անվավեր ճանաչել «կարմիր գծերի» որոշումը, սակայն նախագիծը կրկին օրակարգ է բերվել։
«Դուք այդքանից հետո նորից առանց փոփոխության 2025 թվականի համար ավագանու նիստին եք բերել «կարմիր գծերը»՝ թանկ տարբերակով։ Դուք ձեր աչքերով տեսնում եք, որ կենտրոնը չի բեռնաթափվել, եթե չասենք որ շատացել են խցանումները։ Ինչո՞ւ եք նույն ձևով «կարմիր գծերը» թանկ տարբերակով բերել։
Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք», «Մայր Հայաստանը» և ընդդիմությունն ասում էին, որ չթանկացնեք, որովհետեև այդ էֆեկտը չի ստեղծելու»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ ասել է, թե դատարանի այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, հնարավոր է բեկանվի