Մտքեր են փոխանակվել Հայաստան-Իսրայել հարաբերությունների շուրջ. Դավիթ Կարապետյանը հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ


Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:


 


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Իսրայել հարաբերությունների, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետաքրքրություն ներկայացնող տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարներին: 

Leave a Comment