🎥 Ուսման Դեմբելեն ժամանել է Ոսկե գնդակ մրցանակաբաշխությանը — Armsport.am

ՊՍԺ-ն այսօր երեկոյան Ֆրանսիայի առաջնությունում հանդիպում է «Մարսելին»՝ հյուրընկալվելով նրանց մարզադաշտում: Առաջին խաղակեսում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հետ է մնում 0:1 հաշվով:

Միևնույն ժամանակ, ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ժամանել է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը:

Նա աչքի է ընկնում իր ոճային տեսքով՝ կրելով արևային ակնոցներ, թեև արևը վաղուց մայր է մտել:

Դեմբելեն համարվում է «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկը, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողնում «Մարսելի» դեմ խաղը:

Leave a Comment