ՀԱՄԱՍ-ը հետագա քայլեր է ակնկալում Պաղեստինը ճանաչող երկրներից


Միջազգային


Համասը մեկնաբանել է Պաղեստինի պետականության Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և Կանադայի կողմից ճանաչումը։

Կազմակերպությունը նշել է այս քայլի կարևորությունը, բայց ընդգծել է, որ դրան պետք է հաջորդեն գործնական քայլեր.

 «Պաղեստինի անկախության ճանաչումը կարևոր քայլ է, բայց դրան պետք է հաջորդեն գործնական միջոցառումներ՝ Գազայի հատվածում պատերազմը անհապաղ դադարեցնելու և Արևմտյան ափի անեքսիան կանխելու համար», – հայտարարել են Համասի ներկայացուցիչները։


Leave a Comment