«Բարսելոնայի» պատվիրակությունը ժամանել է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արարողությանը:
Պատվիրակության կազմում են հարձակվողներ Լամին Յամալը և Ռաֆինյան, պաշտպան Պաու Կուբարսին, գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և ակումբի նախագահ Ժոան Լապորտան, հայտնում է կատալոնացիների մամուլի ծառայությունը:
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը: Սա ֆուտբոլի և հավակնորդների նկատմամբ հարգանքի հարց է», — ասել է Լապորտան լրագրողներին:
Արարողությունը տեղի կունենա Փարիզում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: