Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալ Բուրչու Սանի հետ:

 

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Երևան և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու արդյունքին միտված երկկողմ փոխգործակցությունը:

Բուրչու Սանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանում «108-րդ ՌՈՈՒԶ-ՌՈԹ» սեմինարի անցկացումը: Փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում Հայաստանն ներգրավվածության ավելացման համար:

 

 

Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:

Leave a Comment