https://arm.sputniknews.ru/20250922/erusaghemi-hajvoc-patriarqarani-nkatmamb-krkin-pvordzum-en-harker-sahmanel-93755369.html
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նկատմամբ կրկին փորձում են հարկեր սահմանել
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նկատմամբ կրկին փորձում են հարկեր սահմանել
Sputnik Արմենիա
Պատրիարքարանը հիշեցնում է՝ խնդիրը կարելի է լուծել արտադատական կարգով՝ քրիստոնյա եկեղեցիների հետ երկխոսելու համար իշխանությունների ստեղծած հատուկ կոմիտեի… 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T17:19+0400
2025-09-22T17:19+0400
2025-09-22T17:19+0400
երուսաղեմի հայոց պատրիարքարան
իսրայել
հարկեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/13/88000081_0:320:3072:2048_1920x0_80_0_0_36946c57aa6ba82431af70b36215b5b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երուսաղեմի տեղական իշխանությունները մտադիր են Հայոց պատրիարքարանն ու մյուս քրիստոնեական եկեղեցիները կրկին ենթարկել հարկման։ Այս մասին ասվում է սոցիալական ցանցում պատրիարքարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։Նշվում է, որ այս հարցով արդեն հանրագիր է ներկայացվել, իսկ դատական լսումները նշանակված են սեպտեմբերի 29-ին:Պատրիարքարանը հիշեցնում է, որ դեռևս փետրվարին Իսրայելի իշխանություններից ծանուցում էր ստացել այն մասին, որ հարկման մասին որոշումը քննարկվելու է ոչ թե դատարանում, այլ արտադատական կարգով՝ հատուկ կոմիտեի միջոցով, որը ստեղծվել է 2018 թվականին Իսրայելի կառավարության և Սուրբ երկրի կրոնական համայնքների ղեկավարների կողմից:Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Իսրայելի իշխանություններին հրաժարվել վարչական ճնշումներից և վերադառնալ բանակցությունների գործող մեխանիզմի շրջանակներում: Ուղերձում կոչ է արվում վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և կառավարական կոմիտեի նախագահ Ցախի Խանեգբիին՝ սառեցնել դատական գործընթացները և վերսկսել երկխոսությունը քրիստոնեական եկեղեցիների իրավունքների պաշտպանության համար:
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/13/88000081_341:0:3072:2048_1920x0_80_0_0_6be942d93279cf53c7f7adb38a15ce3f.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմի հայոց պատրիարքարան, իսրայել, հարկեր
երուսաղեմի հայոց պատրիարքարան, իսրայել, հարկեր
Բաժանորդագրվել
Պատրիարքարանը հիշեցնում է՝ խնդիրը կարելի է լուծել արտադատական կարգով՝ քրիստոնյա եկեղեցիների հետ երկխոսելու համար իշխանությունների ստեղծած հատուկ կոմիտեի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երուսաղեմի տեղական իշխանությունները մտադիր են Հայոց պատրիարքարանն ու մյուս քրիստոնեական եկեղեցիները կրկին ենթարկել հարկման։ Այս մասին ասվում է սոցիալական ցանցում պատրիարքարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս հարցով արդեն հանրագիր է ներկայացվել, իսկ դատական լսումները նշանակված են սեպտեմբերի 29-ին:
Պատրիարքարանը հիշեցնում է, որ դեռևս փետրվարին Իսրայելի իշխանություններից ծանուցում էր ստացել այն մասին, որ հարկման մասին որոշումը քննարկվելու է ոչ թե դատարանում, այլ արտադատական կարգով՝ հատուկ կոմիտեի միջոցով, որը ստեղծվել է 2018 թվականին Իսրայելի կառավարության և Սուրբ երկրի կրոնական համայնքների ղեկավարների կողմից:
«Պատրիարքարանը ողջունել է կոմիտեի հետ երկխոսության հնարավորությունը և այդ պատճառով այժմ հիասթափություն է հայտնում նոր դատական լսումներ նշանակելու կապակցությամբ։ Նման քայլը կասկածի տակ է դնում այդ նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի միջոցով երկխոսություն վարելու՝ իշխանությունների պատրաստակամությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Իսրայելի իշխանություններին հրաժարվել վարչական ճնշումներից և վերադառնալ բանակցությունների գործող մեխանիզմի շրջանակներում: Ուղերձում կոչ է արվում վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և կառավարական կոմիտեի նախագահ Ցախի Խանեգբիին՝ սառեցնել դատական գործընթացները և վերսկսել երկխոսությունը քրիստոնեական եկեղեցիների իրավունքների պաշտպանության համար: