Ավինյանի հայտարարությունը մեսիջ էր կոնկրետ մարդու, որ ինքը շատ բան գիտի․ Արմեն Բադալյան 

Եթե նախորդ ընտրությունների ժամանակ որոշակի անորոշություն կար թեկնածուների ցուցակների շուրջ, այս անգամ գործընթացը շատ ավելի հստակ է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի մասին։

Ըստ նրա՝ սկզբում հրապարակվեց ՔՊ վարչության մի ցուցակ, սակայն երկրորդ հրապարակված տարբերակում արդեն փոփոխություններ կային՝ որոշ անուններ դուրս էին մնացել, մյուսները՝ ավելացվել։

«Այս փոփոխություններն անմիջապես կապվում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցի հետ։ Առաջին ցուցակում չկար քաղաքապետի անունը, սակայն ընդգրկված էին Սասուն Միքայելյանի և Հայկ Սարգսյանի անունները։ Երկրորդ ցուցակում նրանք արդեն բացակայում էին։ Դա որոշ չափով հասկանալի է՝ Միքայելյանն այլևս ազդեցիկ դերակատար չէ ՔՊ-ում, պատգամավորական մանդատ չունի, իսկ «Երկրապահ» միավորումը շարունակում է իր առանձին գործունեությունը։ Հավանական է, որ Միքայելյանը գիտակցում է՝ հաջորդ խորհրդարանում տեղ չի ունենալու», – շարունակեց Բադալյանը։

Բադալյանը պատահական չհամարեց ՔՊ-ի համաժողովից առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները, որ ինքը եղել է Արցախում, Հրազդանում, ինչպես նաև մի շարք այլ կարևոր վայրերում։ Ավինյանի ուղերձը, ըստ Արմեն Բադալյանի, բավականին թափանցիկ էր՝ քաղաքապետը հստակ ակնարկեց, որ ինքը տիրապետում է զգայուն տեղեկությունների՝ կապված թե՛ Արցախի հանձնման գործընթացի, թե՛ Ջերմուկի իրադարձությունների, և թե՛ այլ կարևոր դրվագների հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment