ԱԽ քարտուղարն ու Հնդկաստանի վարչապետը կարևորել են խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց եմ ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:
Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմաոլորտ փոխգործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Կարևորել են ձեռքբերված համաձայնությունների և խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից։
Աջիթ Դովալն ինձ հրավիրել է Հնդկաստան»:

Leave a Comment