Ինչպես նշվում է, կազմակերպիչներին հաջողվել է պահպանել լարվածությունը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությունից առաջ։ Հաղթողի անունը կհայտարարվի այսօր երեկոյան։
Marca-ի տեղեկություններով՝ այս պահին ոչ ոք չգիտի, թե ով կստանա մրցանակը, այդ թվում՝ հաղթողը։ Այս անգամ տեղեկատվության արտահոսք չի եղել։
Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ոսկե գնդակի» դափնեկրի անունը և թեկնածուների վերջնական դասակարգման աղյուսակը համացանցում հայտնվել էին արարողությունից կարճ ժամանակ առաջ։ Ռոդրին հաղթանակ տարավ, իսկ նախկինում ֆավորիտ համարվող Վինիսիուս Ժունիորը զարմանալիորեն զբաղեցրեց երկրորդ տեղը։
Այս տարի գլխավոր հավակնորդներն են ՊՍԺ-ից Ուսման Դեմբելեն և «Բարսելոնայից» Լամին Յամալը։