Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «գաղտնի զենք» է մշակել

Այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Մեր պետությունն ու կուսակցությունը ձգտում են շարունակական, թռիչքաձև զարգացման մեր պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում», – ասել է Կիմ Չեն Ընը։

Նա որպես օրինակ բերել է նոր ականակիրների կառուցումը, որը նշանավորել է «ծովային տերություն ստեղծելու առաջին կարևոր քայլը», ինչպես նաև «ռազմավարական ուժերի անդադար ամրապնդումը» և մասսայաբար արտադրվող զենքի բնութագրերի կատարելագործումը։

«Բացի այդ, մենք ձեռք ենք բերել նոր գաղտնի զենք։ Պաշտպանական գիտության և հետազոտությունների ոլորտում նշանակալի առաջընթաց է գրանցվել, որը զգալիորեն կնպաստի մարտական ​​ներուժի կտրուկ աճին», – ասել է Կիմ Չեն Ընը։

Leave a Comment