Թուրք պատգամավորը Երևանում խոսել է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների նոր էջի մասին

Թուրքիայում հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները շուտով կհանգեցնեն տարածաշրջանային կայունության և սահմանների բացման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը՝ Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում։ «Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են, և այսօր բացվում է նոր էջ՝ հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար։ Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը։ Բոլորս կշահենք այդ խաղաղությունից, քանի որ այն կարևոր է ոչ միայն առանձին պետությունների, այլ նաև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Խաղաղությունը տարածվում է՝ սկսվելով մեկ տարածաշրջանից և հասնելով աշխարհի մյուս կետեր»,- նշել է Աքսալը։ […]

Leave a Comment