ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ժամանակ երախտագիտություն հայտնեց վեհաժողովին և սեմինարի բոլոր մասնակիցներին, ովքեր շարունակում են խթանել երկխոսությունն ու համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում։
«Երկխոսությունը լավագույն գործիքներից է հակամարտությունները լուծելու, ինչպես նաև դրանք կանխելու համար։ Խորհրդանշական է, որ այս սեմինարը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթաժողովից հետո, որի արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել, խաղաղություն, որին տարածաշրջանի երկրները երկար են սպասել։ Այժմ մենք աշխատելու ենք խաղաղությունն ինստիտուցիոնալացնել ուղղությամբ, որպեսզի երաշխավորենք դրա հարատևությունը»,-հավելեց Գրիգորյանը։
Նա նշեց, որ խաղաղության ինստիտուցիոնալացման գործում մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապաշրջափակումը .«Այս նպատակով Հայաստանը ժամանակին ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը դրական արձագանքի է արժանացել Հայաստանի գործընկերների կողմից։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվելու է «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման հաղորդակցության ծրագիրը»։