«ԱԱԾ-ն Բաքու այցի վերաբերյալ կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»․ Արմեն Գրիգորյան

«ԱԱԾ-ն Բաքու այցի վերաբերյալ կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»․ Արմեն Գրիգորյան

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը երեկ Բաքվից վերադարձել է Երևան։ Լրագրողներն այսօր փորձեցին մանրամասներ ճշտել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից, ով խուսափեց ուղիղ պատասխաններ տալուց՝ նշելով, որ ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ այցելի Բաքու՝ Գրիգորյանն ասաց. «Այդպիսի որևէ քննարկում չկա»։

Leave a Comment