Չկա կետ, որն արդեն չի եղել․․․ մնացած կետերը գրելու կարիք չկա. ողջ Հայաստանի գլխին է գալու Արցախի ճակատագիրը․ թյուրքագետ


Քաղաքականություն


Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր էջում հիշեցրել է 2 տարի առաջ արված իր կանխատեսումները՝ տեղադրելով այդ գրառման սքրինը և հավելել․

«Կից նկարի տեքստը ես գրել եմ 2023 թ. սեպտեմբերի 20-ին։ Չկա կետ, որն արդեն չի եղել կամ ընթացքի մեջ չէ։

Հայաստանում դե-ֆակտո կառավարող խմբավորումը անկասելի մեզ տանում է դեպի կործանում՝ փաթեթավորված փայլուն թղթերով ու փուչիկներով։ Բայց սա հուսահատվելու մասին չէ։ Կպայքարենք ու չենք հիասթափվի, կստացվի շրջել էս ընթացքը։

Եթե չէ, ապա մնացած կետերը գրելու կարիք չկա. ողջ Հայաստանի գլխին է գալու Արցախի ճակատագիրը»։ 



Leave a Comment